ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ<br /> ԿԱՊԻՏԱԼԸ 2007 Թ.-ԻՆ 43%-ՈՎ ԱՃԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՈՒԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԿԱՊԻՏԱԼԸ 2007 Թ.-ԻՆ 43%-ՈՎ ԱՃԵԼ Է

  • 30-01-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵՐԵՎԱՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ Հայաստանում գործել են 22 առեւտրային բանկեր` 347 մասնաճիւղերով: ՀՀ Կենտրոնական բանկի տուեալներով, բանկերի փաստացի լրացուած կանոնադրական հիմնադրամը նշուած ժամկէտին կազմել է 116 մլրդ 486 մլն 544 հազար դրամ (աւելի քան 340 մլն 524 հազար ԱՄՆ դոլար) եւ մէկ տարուայ ընթացքում աճել 45,4%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում` 18,4%-ով: Բանկերի հաշուեկշռային ընդհանուր կապիտալը 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 171 մլրդ 813 մլն 689 հազար դրամ, ինչը մէկ տարուայ ընթացքում աճել է 43%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակում` 15,8%-ով: Հայաստանի առեւտրային բանկերի ընդհանուր պարտաւորութիւնների ծաւալը 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 592 մլրդ 576 մլն 251 հազար դրամ եւ մէկ տարուայ ընթացքում աճել 46,6%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակում` 14,9%-ով. ընդհանուր ակտիւների ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 764 մլրդ 389 մլն 939 հազար դրամ, 45,7% եւ 15,1%: 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ առեւտրային բանկերի 480 մլրդ 300 մլն 268 հազար դրամ ընդհանուր վարկերի եւ դեբիտորական պարտքերի պորտֆելի 97,6%-ը կազմել են ստանդարտ վարկերը եւ պարտքերը: Բանկերի կողմից ռեզիդենտներին տրուած վարկերի, աւանդների, ֆակտորինգով եւ լիզինգով տրամադրուած գումարների ընդհանուր ծաւալը 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ կազմել է 434 մլրդ 461 մլն 634 հազար դրամ եւ մէկ տարուայ ընթացքում աճել 78,5%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակի ընթացքում` 16,1%-ով: Արդիւնաբերութեան ճյուղին տրամադրուած 56 մլրդ 267 մլն 153 հազար դրամ գումարը մէկ տարուայ ընթացքում աճել է 43,3%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակում նուազել 2,8%-ով, գիւղատնտեսութեան ճիւղի պարագայում տրամադրուած 22 մլրդ 374 մլն 428 հազար դրամ գումարը մէկ տարուայ ընթացքում աճել է 57,6%-ով, 2007թ.-ի չորրորդ եռամսյակում` 17,8%-ով, շինարարութեան ճիւղի պարագայում այդ ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 22 մլրդ 33 մլն 520 հազար դրամ, 90,9% եւ 26,7%, տրանսպորտի եւ կապի ճիւղի պարագայում, 5 մլրդ 848 մլն 986 հազար դրամ, 49,3% եւ 32,6%: Առեւտրի ճյուղին Հայաստանի բանկերի կողմից 2007թ.-ին տրամադրած գումարների ծաւալը կազմել է 86 մլրդ 791 մլն 176 հազար դրամ, ինչը մէկ տարուայ ընթացքում աճել է 75,1%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակում` 14,9%-ով: Տնտեսութեան ֆինանսական հատուածին տրամադրվել է 22 մլրդ 298 մլն 105 հազար դրամ գումար, ինչը մէկ տարուայ ընթացքում աճել է 45,4%-ով, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակում` 7,2%-ով, տրամադրուած սպառողական վարկերի ծաւալը կազմել է 123 մլրդ 606 մլն 735 հազար դրամ, աճը մէկ տարուայ ընթացքում կազմել է 80,7%, իսկ 2007թ.-ի չորրորդ եռամսյակում` 19,9%: Հփոթեքային վարկաւորման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 53 մլրդ 367 մլն 307 հազար դրամ, 124,5% եւ 16,1%, այլ ճիւղերի պարագայում` 41 մլրդ 874 մլն 224 հազար դրամ, 140,2% եւ 38,1%: 2007թ.-ի դեկտեմբերի 31-ի դրութեամբ առեւտրային բանկերի համախառն եկամուտները կազմել են 114 մլրդ 222 մլն 447 հազար դրամ` նախորդ տարուայ նոյն օրուայ դրութսեան 86 մլրդ 511 մլն 114 հազար դրամի դիմաց: Այդ ժամկետներին համախառն ծախսերը կազմել են 87 մլրդ 738 մլն 734 հազար դրամ եւ 65 մլրդ 470 մլն 356 հազար դրամ, զուտ շահոյթը` 21 մլրդ 98 մլն 710 հազար դրամ եւ 16 մլրդ 870 մլն 490 հազար դրամ, չբաշխված շահոյթը` 21 մլրդ 43 մլն 710 հազար դրամ եւ 16 մլրդ 290 մլն 499 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն