ՏԻԳՐԱՆ Լ.ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5,5 ՄԻԱՒՈՐՈՎ<br /> ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-7-ՐԴ ՏԵՂԵՐԸ<br />


ՏԻԳՐԱՆ Լ.ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ՋԻԲՐԱԼԹԱՐԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ 5,5 ՄԻԱՒՈՐՈՎ
ԲԱԺԱՆՈՒՄ Է 4-7-ՐԴ ՏԵՂԵՐԸ

  • 29-01-2008 18:22:00   |   |  Սպորտ
ՋԻԲՐԱԼԹԱՐ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջիբրալթարում անցկացուող շախմատի միջազգային խոշոր մրցաշարում յունվարի 28-ին տեղի ունեցան նախավերջին` 7-րդ, փուլի հանդիպումները: 6,5 միաւորով առաջատարը Բու Սյան Ջին է (Չինաստան): Տիգրան Լ.Պետրոսեանը 5,5 միաւորով բաժանում է 4-7-րդ տեղերը: Ամերիկաբնակ Վարուժան Յակոբեանը 5 միաւորով բաժանում է 8-33-րդ տեղերը: Յունվարի 29-ին նշանակուած են վերջին` 8-րդ փուլի հանդիպումները:
  -   Սպորտ