ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՌՈՄԱՆՈ ՊՐՈԴԻՆ<br />


ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՈՒԵԼ ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՌՈՄԱՆՈ ՊՐՈԴԻՆ

  • 25-01-2008 19:00:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 25 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի երեկոյեան Իտալիայի վարչապետ Ռոմանո Պրոդին հրաժարականի պաշտօնական դիմում է ներկայացրել երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Պրոդին կառավարութեան ղեկավարի պաշտօնը թողնելու վճիռ է ընդունել այն բանից յետոյ, երբ հինգշաբթի աւելի վաղ տանուլ է տուել Սենատում իր նախարարների կաբինետին վստահութեան քվեարկությունը: Յունվարի 23-ին խորհրդարանի ստորին պալատի պատգամաւորները, որտեղ կառավարական կոալիցիան մեծամասնութիւն է կազմում, սատարել էին Պրոդիին: Սակայն վերին պալատի պատգամաւորները, որտեղ կառավարական կոալիցիան նախարարների կաբինետի կազմից «Ժողովրդավարների դաշինք Եւրոպայի համար» կուսակցութեան ղեկավար Կլեմենտե Մաստելլայի դուրս գալուց յետոյ կորցրել է մեծամասնութիւնը, հրաժարուել են Պրոդիին աջակցելուց:
  -   Միջազգային