«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԿՍԵԼ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ<br /> ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ԾՐԱԳԻՐ <br />


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԿՍԵԼ Է ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹԵԱՆ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ԾՐԱԳԻՐ

  • 23-01-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գիւղական զարգացման ծրագիրը յայտարարում է Տաւուշի մարզի սահմանամերձ վեց գիւղերում անասնաբուժական ծառայութեան բարելաւման ծրագրի մեկնարկը: Ինչպէս յայտնել են Հիմնադրամի` Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, այս գիւղերը ընդգրկուած են Ծրագրի փորձնական միկրոշրջանում: Ծրագիրը կիրականացուի «Ռազմավարական զարգացման գործակալութիւն» հասարակական կազմակերպութեան կողմից, Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցութեան գործակալութեան եւ Իզմիրլեան հիմնադրամի աջակցութեամբ: Յայտնւում է, որ անասնաբույժերի եւ վեց համայնքների բնակիչների համար վերապատրաստման դասընթացներին զուգահեռ այս ծրագիրը բժշկական սարքաւորումներ եւ դեղամիջոցներ կապահովի անասնաբուժական կէտերի համար: Հովանավորման մեկամյա փուլից յետոյ ծառայութիւնը կաշխատի համայնքի բնակիչների ամենամսեայ վճարումների միջոցով: Դրանք կազմում են գիւղացու` մարզկենտրոններից գնուող դեղամիջոցների վրայ ծախսւող գումարի փոքր մասը: Ամենամսեայ վճարումները անասնաբոյժի համար կապահովեն նաեւ կայուն եկամուտ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1992թ-ին եւ կոչուած է խթանելու մարդասիրական օգնութիւնը եւ ենթակառուցուածքների զարգացումը ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի տեղական մարմիններ աշխարհի 19 երկրներում:
  -   Տնտեսութիւն