ՆԱԽԱՐԱՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ <br />


ՆԱԽԱՐԱՐՆ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է ՕՏԱՐԵՐԿՐԵԱՅ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՃ

  • 23-01-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարութեան կողմից Հայաստանի տեղեկատուական տեխնոլոգիաների, զբօսաշրջութեան, քիմիայի եւ հանքարդյուանբերության ոլորտների զարգացման ծրագրերի համաձայն, ակնկալւում, որ այդ ոլորտներ ներդրումները կաճեն: Այս մասին յունվարի 23-ի ասուլիսում յայտնեց նախարար Ներսէս Երիցյանը: Նախարարի գնահատականով, 2007թ. օտարերկրեայ ներդրումների ծաւալը եղել է աւելի քան 600 մլն դոլար: 2006թ. ինն ամիսների համեմատութեամբ 2007թ.-ի նոյն ժամանակահատուածում օտարերկրեայ ներդրումների ծաւալն աճել է 58%-ով: Այդ ընթացքում առաւել խոշոր ներդրումներ կատարած երկրներն են Ռուսաստանը (175,9 մլն դոլար), Լիբանանը (134 մլն դոլար), Արգենտինան (24,9 մլն դոլար), ԱՄՆ-ը (21,3 մլն դոլար), Գերմանիան (20,4 մլն դոլար): Խոշորածաւալ օտարերկրեայ ներդրումներ են իրականացուել կապի ոլորտում («Վիվա-Սելլ», «Արմենթել» ընկերութիւններ), օդային տրանսպորտում («Արմէնիա միջազգային օդանավակայաններ»), հանքագործական եւ մետաղագործական արդիւնաբերութեան ոլորտում («Արմենալ» եւ «Զանգեզուրի ՊՄԿ»), գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում («Հայռուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր»): Նախարարը յայտնեց, որ ՏՏ ոլորտ ներդրումները խթանելու նպատակով արդէն սկսուել է փորձնական ծրագիր: Մանավորապես, Սիւնիքի մարզում իրականացւում է դպրոցներում հեռահար, ինտերակտիւ ուսուցման ծրագիր, որում ներգրաւուած է 2007թ. Հայաստանում իր գործունէութիւնն սկսած «Մայքրոսոֆթ» ընկերութիւնը: Ստեղծուել է ցանց Կապանի լաւագոյն դպրոցների մէկի եւ սահմանամերձ 5 գիւղերի դպրոցների միջեւ: Ծրագրի արդյուքները կպարզվեն առաջիկայ 1-1,5 ամսուայ ընթացքում, ձեռք բերուած փորձը 1-2 տարուայ ընթացքում կկիրառուի ամբողջ Հայաստանում: Նախարարի խօսքերով, գիտելիքահէնք տնտեսութեան զարգացմանը միտուած ծրագիր է լինելու Գիւմրիի տեխնոպարկի ստեղծումը: Պետութեան մասնակցութիւնն այդ ծրագրին նախատեսուած է պետբիւջէով, նրա համատեղ ստեղծման մասին պայմանավորվածություններ են ձեռք բերուել Հայաստանի պետական ճարտարագիտական, պետական տնտեսագիտական եւ Ամերիկեան համալսարանների, մասնաւոր ընկերութիւնների եւ հասարակական կազմակերպութիւնների հետ: Տեխնոպարկի ծրագրի օժանդակության նախնական համաձայնութիւններ են ստացուել ֆիննական եւ հոլանդական համանման տեխնոպարկերից:
  -   Տնտեսութիւն