ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ<br /> ԳԱԼՈՅԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ
ԳԱԼՈՅԵԱՆԸ

  • 22-01-2008 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տանը յունվարի 21-ին աւարտուեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բարձրագոյն խմբի առաջնութիւնները: Տղամարդկանց մրցաշարում 13 հնարաւորից 8-ական միաւոր վաստակեցին եւ առաջին-երկրորդ տեղը բաժանեցին Կարեն Ասրեանը եւ Արտաշէս Մինասեանը: Գործակիցներով Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Կ.Ասրեանը: 7,5-ական միաւորով 3-5-րդ տեղը բաժանեցին Սամուէլ Տեր-Սահակեանը, Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Լ.Պետրոսեանը: Կանանց մրցաշարում 9 հնարաւորից 6,5-ական միաւորով 1-2-րդ տեղը բաժանեցին Լիլիթ Գալոյեանը եւ Սիրանուշ Անդրիասեանը: Գործակիցներով Հայաստանի չեմպիոնուհի ճանաչուեց Լ.Գալոյեանը: 5,5 միաւորով 3-րդ տեղը գրաւեց Նելլի Աղինեանը: Յաղթողներին եւ մրցանակակիրներին յանձնուեցին դրամական պարգեւներ: Պարգեւատրության արարողութեանը ներկայ էր ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսեանը:
  -   Սպորտ