ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ ԴԱՐՁԱՆ ԿԱՐԵՆ ԱՍՐԵԱՆԸ ԵՎ ԼԻԼԻԹ
ԳԱԼՈՅԵԱՆԸ
22-01-2008 19:50:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսեանի անուան
շախմատի տանը յունվարի 21-ին աւարտուեցին Հայաստանի տղամարդկանց եւ
կանանց բարձրագոյն խմբի առաջնութիւնները: Տղամարդկանց մրցաշարում
13 հնարաւորից 8-ական միաւոր վաստակեցին եւ առաջին-երկրորդ տեղը
բաժանեցին Կարեն Ասրեանը եւ Արտաշէս Մինասեանը: Գործակիցներով
Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացավ Կ.Ասրեանը: 7,5-ական
միաւորով 3-5-րդ տեղը բաժանեցին Սամուէլ Տեր-Սահակեանը, Տիգրան
Քոթանջյանը եւ Տիգրան Լ.Պետրոսեանը:
Կանանց մրցաշարում 9 հնարաւորից 6,5-ական միաւորով 1-2-րդ
տեղը բաժանեցին Լիլիթ Գալոյեանը եւ Սիրանուշ Անդրիասեանը:
Գործակիցներով Հայաստանի չեմպիոնուհի ճանաչուեց Լ.Գալոյեանը: 5,5
միաւորով 3-րդ տեղը գրաւեց Նելլի Աղինեանը:
Յաղթողներին եւ մրցանակակիրներին յանձնուեցին դրամական
պարգեւներ: Պարգեւատրության արարողութեանը ներկայ էր ՀՀ շախմատի
ֆեդերացիայի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսեանը: