ՅՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ<br /> ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ<br />


ՅՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ
ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

  • 21-01-2008 13:52:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսեանի անուան շախմատի տանն անցկացուող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնութիւններում յունվարի 21-ին նշանակուած են վերջին փուլի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 12 փուլից յետոյ առաջատարներ Կարեն Ասրեանը, Արտաշէս Մինասեանը եւ Տիգրան Լ.Պետրոսեանը 7,5-ական միաւոր ունեն: Կանանց մրցաշարում առաջին եւ երկրորդ տեղերը 5,5-ական միաւորով բաժանում են Սիրանուշ Անդրիասեանը եւ Լիլիթ Գալոյեանը:
  -   Սպորտ