ՅՈՒՆՎԱՐԻ 21-ԻՆ ՅԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ
ԿԱՆԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
21-01-2008 13:52:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տիգրան Պետրոսեանի անուան
շախմատի տանն անցկացուող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց
առաջնութիւններում յունվարի 21-ին նշանակուած են վերջին փուլի
հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում 12 փուլից յետոյ առաջատարներ
Կարեն Ասրեանը, Արտաշէս Մինասեանը եւ Տիգրան Լ.Պետրոսեանը 7,5-ական
միաւոր ունեն:
Կանանց մրցաշարում առաջին եւ երկրորդ տեղերը 5,5-ական
միաւորով բաժանում են Սիրանուշ Անդրիասեանը եւ Լիլիթ Գալոյեանը: