«ԳԱԶՊՐՈՄԸ» ԸՆԴՈՒՆԱԿ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԵՄ-Ի ԳԱԶԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ<br />


«ԳԱԶՊՐՈՄԸ» ԸՆԴՈՒՆԱԿ Է ԱՊԱՀՈՎԵԼ ԵՄ-Ի ԳԱԶԻ ՊԱՀԱՆՋՄՈՒՆՔՆԵՐԸ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ

  • 18-01-2008 21:15:00   |   |  Միջազգային
ՍՈՖԻԱ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանն ու «Գազպրոմն» ի վիճակի են «լիովին ապահովել» Եւրոպայի երկրների գազամատակարարումների աճող պահանջարկը: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, այսօր Սոֆիայում մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Պատասխանելով դէպի Եւրոպա նոր խողովակաշարերի կառուցման հետ կապուած արտասահմանում ռուսական գազի պահանջվածության մասին հարցին, ռուսական պետութեան ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանին «պէտք չէ որեւէ մէկին համոզել» ռուսական գազ գնելու անհրաժեշտութիւնը: «Վերջին հինգ տարիների ընթացքում մեր թուրք գործընկերները ամէն տարի խնդրում են աւելացնել թուրքական շուկայ մատակարարւող գազի ծաւալները: Արտասովոր սառը եղանակի պատճառով կան եւ Միջին Ասիայից գազի մատակարարումների խափանումներ»,- նկատել է Պուտինը` աւելացնելով. «Այդուամենայնիւ, Ուկրաինայի, ԱՊՀ երկրների, ողջ Արեւմտյան Եւրոպայի բոլոր պահանջմունքները Ռուսաստանը փակում է բացառապէս «Գազպրոմի» մատակարարումներով»:
  -   Միջազգային