ԵՐԵՒԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԳԱՒԱԹ»-Ի<br /> ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ<br />


ԵՐԵՒԱՆԻ «ԲԱՆԱՆՑԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԳԱՒԱԹ»-Ի
ԽԱՂԱՐԿՈՒԹԵԱՆԸ

  • 18-01-2008 14:34:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 19-ին Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի ԱՊՀ եւ Բալթեան երկրների ֆուտբոլի չեմպիոնների «Համագործակցութեան գաւաթ»-ի հերթական խաղարկութիւնը: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնի Երեւանի «Բանանցը»: Մասնակից 16 թիմերը բաժանուել են 4 ենթախմբի: Իւրաքանչիւր ենթախմբի 2 լաւագոյն թիմերը հանդէս կգան յաջորդ փուլում` քառորդ եզրափակիչում: Կիսաեզրափակիչ հանդիպումները նշանակուած են յունվարի 25-ին, իսկ եզրափակիչը` յունվարի 27-ին: 4-րդ խմբում ընդգրկուած «Բանանցի» մրցակիցներն են «Պախտակորը» (Տաշքենտ, Ուզբեկստան), «ԲԱՏԷ»-ն (Բորիսով, Բելառուս) եւ «Դինամոն» (Կիեւ, Ուկրաինա): Յունվարի 19-ին «Բանանցի» ֆուտբոլիստները կմրցեն «ԲԱՏԷ»-ի, յունվարի 20-ին` «Պախտակորի», յունվարի 22-ին` «Դինամոյի» հետ: Հավելենք, որ խաղարկութեան հանդիպումները սպասարկող մրցավարների թւում է 43-ամեայ Կարեն Նալբանդեանը (Երեւան): Նա ՖԻՖԱ-ի մրցավար է եւ ընդհանուր առմամբ «Համագործակցութեան գաւաթ»-ի խաղարկութիւնում 17 խաղ է վարել որպէս գլխաւոր մրցավար:
  -   Սպորտ