ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԷՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՅ ԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ,-<br /> ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ<br />


ԿՈՍՈՎՈՅԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՊԷՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՅ ԱՌԱՋԻԿԱՅ ՇԱԲԱԹՆԵՐԻՆ,-
ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՌԴ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ

  • 17-01-2008 20:18:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի երկրամասի անկախութեան ճանաչումը պէտք է տեղի ունենայ մօտակայ շաբաթներին: Այս կարծիքը յայտնել է Մոսկուայում Մեծ Բրիտանիայի դեսպան Էնտոնի Բրենտոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Երկրամասի կարգավիճակի առնչութեամբ Լոնդոնի դիրքորոշման մէջ փոփոխութիւններ չկան: Ժամանակն է ճանաչելու Կոսովոյի անկախութիւնը»,- նշել է նա: Դիւանագէտը յիշեցրել է, որ «դրան համաձայն են ԵՄ-ը, ԱՄՆ-ը եւ ուրիշ շատ երկրներ»: «Դա պէտք է կատարուի յաջորդ մի քանի շաբաթների ընթացքում»,- կարծում է Բրենտոնը:
  -   Միջազգային