ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԷՏՔ Է<br /> ԱՐԺԱՆԱՆԱ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՒԱՆՈՒԹԵԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԴԷՊ ԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ<br /> ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ<br />


ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. ԿՈՍՈՎՈՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԷՏՔ Է
ԱՐԺԱՆԱՆԱ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՒԱՆՈՒԹԵԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԴԷՊ ԼԻՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ

  • 17-01-2008 17:22:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզուած է, որ կոսովեան խնդրի լուծումը պէտք է արժանանա հակամարտութեան երկու կողմերի հաւանութեանը եւ նախադէպ դառնայ միջազգային պրակտիկայում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Այստեղ մեր դիրքորոշումը առաւելագոյնս պարզ է` Կոսովոյի վերաբերեալ ցանկացած որոշում պէտք է արժանանա երկու կողմերի հաւանութեանը»,- հաստատել է Պուտինը: Սակայն Ռուսաստանի առաջնորդը նախազգուշացրել է. «Նույնպես պարզ է եւ այն, որ Կոսովոյի վերաբերեալ ցանկացած որոշում նախադէպային է միջազգային պրակտիկայի համար»: Ռուսաստանի նախագահի կարծիքով, «միայն մեկմեկու դիրքորոշումները հաշուի առնելու, անցեալի կարծրատիպերից, որոնք, ինչպէս ցոյց է տալիս փորձը, աշխատում են բաժանարար գծերի վերարտադրութեանը, հրաժարուելու ճանապարհով մենք միասին կարող ենք հասնել խաղաղութեան եւ բարգաւաճման»:
  -   Միջազգային