ՅՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ «Հ1»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ<br /> ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՈՒԱ-ՇՈՒՇԻ-ԲԵԹՂԵՀԵՄ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ<br />


ՅՈՒՆՎԱՐԻ 18-ԻՆ «Հ1»-Ի ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԻ
ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՈՒԱ-ՇՈՒՇԻ-ԲԵԹՂԵՀԵՄ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ

  • 16-01-2008 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Շուշի վերածնունդ» հիմնադրամի նախաձեռնութեամբ յունվարի 18-ին կկայանայ Երեւան-Մոսկուա-Շուշի-Բեթղեհեմ հեռուստակամուրջը, որի հեռարձակումը Հայաստանի հանրային հեռուստատեսութեան եթերով կսկսուի ժամը 21:30-ին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Մարինա Գրիգորեանը, այդ օրը պատահական չէ ընտրուած. բազմաթիւ հայեր Սբ.Ծնունդը նշում են հին տոմարով` յունվարի 18-ին, իսկ նրանցից շատերը այդ օրը մասնակցում են Բեթղեհեմի տաճարում մատուցւող պատարագին: Մ.Գրիգորեանի խօսքերով, ուղիղ հեռուստակամուրջի ժամանակ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը եւ Երեւանի քաղաքապետարանում հաւաքուած մշակոյթային գործիչները կը խօսեն Շուշիի վերածննդի եւ զարգացման կարեւորութեան մասին: Հեռուստակամուրջի ընթացքում կցուցադրուեն տեսանիւթեր, որոնք կպատմեն ժամանակին մշակոյթային եւ հոգեւոր կենտրոն հանդիսացող Շուշիի, ինչպէս նաեւ հիմնադրամի իրականացրած ծրագրերի մասին:
  -   Հասարակութիւն