ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԼԵՒՈՆ ԱՐՈՒՆՅԱՆՆ ՈՒ<br /> ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԸ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ<br />


ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐԻ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԼԵՒՈՆ ԱՐՈՒՆՅԱՆՆ ՈՒ
ՄԱԳՆՈՒՍ ԿԱՌԼՍԵՆԸ 4-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑԻՆ

  • 16-01-2008 18:45:00   |   |  Սպորտ
ՎԵՅԿ ԱՆ ԶԵԵ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացուող շախմատի միջազգային փառատոնում յունվարի 15-ին 4-րդ փուլում հանդիպեցին 2 առաջատարները` Լեւոն Արոնեանը եւ Մագնուս Կառլսենը (Նորվեգիա): Մրցակիցները խաղաղ դաշն կնքեցին եւ 3-ական միաւորով պահպանում են առաջատարի դիրքերը: «Բ» մրցաշարում Գաբրիէլ Սարգսեանը ոչ-ոքի խաղաց Էրվին Լ'Ամիի հետ (Հոլանդիա), Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսեանը` Էթիեն Բաքոյի (Ֆրանսիա) հետ: Գ.Սարգսեանը 1,5 միաւորով բաժանում է 10-12-րդ, իսկ Ս.Մովսիսեանը 2,5 միաւորով` 4-6-րդ տեղը: Յունվարի 16-ին մրցաշարում հանգստեան օր է յայտարարուած: Յունվարի 17-ին նշանակուած են 5-րդ փուլի հանդիպումները, որտեղ Լ.Արոնեանի մրցակիցն է Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):
  -   Սպորտ