ԳՏՆՈՒԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՉՈՒԵՐԹԻ ԱՂԷՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ Ա-320<br /> ԻՆՔՆԱԹԻՌԻ ԵՐԵՔ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԸ<br />


ԳՏՆՈՒԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՍՈՉԻ ՉՈՒԵՐԹԻ ԱՂԷՏԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ Ա-320
ԻՆՔՆԱԹԻՌԻ ԵՐԵՔ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԴԻԱԿՆԵՐԸ

  • 14-11-2007 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գտնուել են Երեւան-Սոչի չուերթի աղէտի ենթարկված Ա-320 ինքնաթիռի ուղեւորներից երեքի դիակները եւ ինը ուղեւորների մարմինների առանձին մասեր: Նույնացման փորձաքննությամբ պարզուել է զոհվածների ինքնութիւնը, որոնցից հինգը եղել են Երեւանի, միւսները` Կոտայքի, Շիրակի, Արմաւիրի, Տաւուշի եւ Լոռու մարզերի բնակիչներ: Փորձաքննության արդիւնքների մասին տեղեակ է պահուել նրանց հարազատներին: Այդ դիակները եւ մարմնի մասերը «Արմաւիա» ընկերութեան չուերթով Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան կտեղափոխուեն, ամենայն հաւանականութեամբ, նոյեմբերի 15-ին: Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան, կառավարութեան կողմից համապատասխան յանձնարարականներ են տրուել զոհուած ուղեւորների դիակները եւ մարմնի մասները նրանց հարազատներին հասցնելու համար:
  -   Հասարակութիւն