ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՅՆ 1%-Ն Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄՆ-Ի<br /> ԼԱՒԱԳՈՅՆ ՆԱԽԱԳԱՀ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՅՆ 1%-Ն Է ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ ԱՄՆ-Ի
ԼԱՒԱԳՈՅՆ ՆԱԽԱԳԱՀ

  • 09-11-2007 19:36:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկացիների միայն 1%-ն է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջորջ Բուշին համարում լաւագոյն նախագահը ԱՄՆ-ի պատմութեան մէջ, մինչդեռ երկրի քաղաքացիների 23%-ը տրամագծորեն հակառակ կարծիքի է: Այդ մասին են վկայում հարցման տուեալները, որ Սի-էն-էն հեռուստաընկերութեան պատուէրով անցկացրել է Opinion Research Corporation սոցիոլոգիական ծառայութիւնը: Ինչպէս ցոյց է տուել հետազօտութիւնը, երկրի քաղաքացիների 33%-ը ենթադրում է, որ Բուշն աւելի վատ է աշխատում, քան ԱՄՆ-ի միւս բոլոր նախագահները: Հարցուածների 40%-ի կարծիքով, նա պետութեան նախկին ղեկավարների համեմատութեամբ աւելի լաւ է աշխատում: Հարցումն անցկացուել է նոյեմբերի 2-4-ը 1024 ռեսպոնդենտների շրջանում:
  -   Միջազգային