ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ Է ՍԳՈՅ ՕՐ<br />


ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԵԼ Է ՍԳՈՅ ՕՐ

  • 08-11-2007 21:10:00   |   |  Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 8-ին Ֆինլանդիայում յայտարարուել է ազգային սգոյ օր Տուուսլա քաղաքում տեղի ունեցած ողբերգութեան առնչութեամբ: Նոյեմբերի 7-ին քաղաքի Իոկելա դպրոցում 18 ամեայ աշակերտ Պեկկա-Էրիկ Աուվինենը կրակ էր բացել, ինչի հետեւանքով սպանուել էր ութ եւ վիրաւորուել տասը մարդ: Աւելի ուշ Աուվինենը կրակել էր իր գլխին եւ մի քանի ժամ անց մահացել հիւանդանոցում: Ոստիկանութեան տուեալներով, զոհվածներ թւում են հինգ տղա, երկու աղջիկ եւ դպրոցի տնօրէնը: Ֆիննական լրատվամիջոցների տեղեկութիւններով, Պեկկա-Էրիկ Աուվինենը քայլել է դպրոցի միջանցքով եւ, մէկը միւսի յետեւից բացելով դասարանների դռները, կրակել:
  -   Միջազգային