ԻՍՐԱՅԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ<br /> ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՄԵԿՈՒՍԱՑՆԵԼ ԻՐԱՆԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ
ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ

  • 07-11-2007 21:10:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը իրանական միջուկային խնդրի լուծման համար անհրաժեշտ է համարում մեկուսացնել Իրանը, Մոսկուայում ճեպասուլիսի ժամանակ յայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխաւոր տնօրէնի տեղակալ Պինհաս Աւիւին, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «Հարկաւոր է մեկուսացնել Իրանին` նրան համագործակցութեան մղելու համար»,- ասել է Աւիւին: Այդուհանդերձ, իսրայելցի դիւանագէտը նշել է, որ Իսրայելը չի պաշտպանում իրանական միջուկային խնդրի ռազմական լուծումը: «Դեռ ժամանակ կայ ստեղծուած իրավիճակից քաղաքական-դիւանագիտական մեթոդներով ելք որոնելու համար, սակայն անհրաժեշտ է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եւրոպայի եւ չափաւոր իսլամական պետութիւնների ուժեղ կոալիցիա»,- ասել է իսրայելցի դիւանագէտը: Ըստ նրա, «անդառնալի կէտ» կդառնայ Իրանի կողմից ուրանի հարստացման տեխնոլոգիայի ձեռք բերումը: «Դրանից յետոյ ոչ ոք չի կարողանայ կանգնեցնել Իրանին: Դա ամիսների, այլ ոչ թէ տարիների հարց է»,- նկատել է Աւիւին:
  -   Միջազգային