«ՓԻՒՆԻԿԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ<br />


«ՓԻՒՆԻԿԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ

  • 07-11-2007 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութիւնում նոյեմբերի 7-ին տեղի ունեցաւ հետաձգված «Փիւնիկ» - «Արարատ» հանդիպումը, որն աւարտուեց 4:1 հաշւով: Այդպիսով «Փիւնիկը» վաստակեց 57 միաւոր եւ անկախ առաջնութեան վերջին փուլի արդիւնքներից պահպանեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Սա «Փյունիկի» չեմպիոնական 7-րդ անընդմէջ եւ ընդհանուր առմամբ 10-րդ յաղթանակն է անկախ Հայաստանի առաջնութիւններում: Միւս հետաձգված` «Բանանց» - «Միկա», հանդիպումն աւարտուեց 0:1 հաշւով: Վերջին` 28-րդ, փուլի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 10-ին, եւ յայտնի կդառնան առաջնութեան միւս երկու մրցանակակիրները:
  -   Սպորտ