ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԳՐԱՒԵՑ 2-ՐԴ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` 3-ՐԴ ՏԵՂԸ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԳՐԱՒԵՑ 2-ՐԴ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` 3-ՐԴ ՏԵՂԸ

  • 06-11-2007 20:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Հերակլիոն քաղաքում նոյեմբերի 6-ին աւարտուեց շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Վերջին` 9-րդ, փուլում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2,5:1,5 հաշւով, յաղթեց Իսրայելի թիմին, վաստակեց 14 միաւոր, գրաւեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթէ մեդալների: 16 միաւորով 1-ինը ճանաչուեցին ռուս շախմատիստները: 3-րդ տեղը գրաւեցին ադրբեջանցիները` 13 միաւոր: Հայաստանի կանանց հաւաքականը վերջին փուլում ոչ ոքի` 2:2, խաղաց Վրաստանի շախմատիստների հետ եւ, վաստակելով 13 միաւոր, 2-3-րդ տեղը բաժանեց Լեհաստանի թիմի հետ: Գործակիցներով հայ մարզուհիները գրաւեցին 3-րդ տեղը եւ նուաճեցին բրոնզէ մեդալներ: Իսկ 15 միաւորով յաղթողի կոչմանն արժանացավ Ռուսաստանի թիմը:
  -   Սպորտ