ՄԻԼԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՆԱՀԱՊԵՏ ԷՆՑՈ<br /> ԲԻԱՋԻՆ<br />


ՄԻԼԱՆՈՒՄ ՎԱԽՃԱՆՈՒԵԼ Է ԻՏԱԼԱԿԱՆ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՆԱՀԱՊԵՏ ԷՆՑՈ
ԲԻԱՋԻՆ

  • 06-11-2007 19:50:00   |   |  Միջազգային
ՄԻԼԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-ին առաւօտեան Միլանի կլինիկաներից մէկում կեանքի 88-րդ տարում վախճանուել է իտալական ժուռնալիստիկայի նահապետ Էնցո Բիաջին, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Նա մամուլում սկսել է աշխատել, երբ 18 տարեկան պատանի էր, պրոֆեսիոնալ լրագրող է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, իսկ 1943 թուականի սեպտեմբերին որոշում է միանալ հակաֆաշիստ-պարտիզաններին: 1945 թուականի ապրիլին Բիաջին դաշնակից զօրքերի հետ միասին մտնում է Բոլոնիա եւ աւելի ուշ ռադիոյով յայտարարում պատերազմի աւարտը: Իր երկար կեանքի ընթացքում Բիաջին հասցրել է աշխատել Իտալիայի բոլոր առաջատար օրաթերթերում, բայց մեծ համբաւի է արժանանում որպէս ՌԱԻ ազգային հեռուստատեսութեան լրագրող, որտեղ նա սկսում է աշխատել դեռ 1950-ականներին: Նա եղել է իտալական հեռուստատեսութեան նորութիւնների ծառայութեան տնօրէնը, բազմաթիւ սիրուած հեղինակային հեռուստածրագրեր վարել: Սկսած 1991 թուականից, Բիաջին քսան տարի շարունակ ամէն տարի նոր ծրագիր էր պատրաստում, որն ամէն օր եթեր էր հեռարձակւում ՌԱԻ առաջին ալիքով փրայմ-թայմ:
  -   Միջազգային