ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ` ԱՊՀ ԵՎ<br /> ԲԱԼԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՕԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԻ ՍԵՄԻՆԱՐ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ` ԱՊՀ ԵՎ
ԲԱԼԹԵԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՕԿ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՄԲ

  • 05-11-2007 20:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 6-8-ին Ծաղկաձորում կանցկացուի սեմինար-խորհրդակցութիւն ԱՊՀ եւ Բալթեան երկրների ազգային օլիմպիական կոմիտէների ղեկավարների եւ առաջատար մասնագէտների մասնակցութեամբ: Միջոցառմանը ներկայ կլինեն նաեւ Պեկինի օլիմպիական խաղերի կազմկոմիտէի Եւրոպայի, Ասիայի եւ Բալթեան երկրների ռեգիոնալ կորդինատորներ Գու Ռոուռոուն, Լի Նամը եւ Գու Մենգրուին: Զեկուցումները նուիրուած են «Պեկին-2008»-ի նախապատրաստական աշխատանքներին, ԱՕԿ-ների եւ ֆեդերացիաների համագործակցութեան խնդիրներին եւ այլն: Սեմինարին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների նախագահները, ազգային հաւաքականների գլխաւոր մարզիչները: Հիւրերը կայցելեն Ծաղկաձորի օլիմպիական մարզավան եւ Երեւանի մարզակառոյցներ:
  -   Սպորտ