ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ<br /> ՓՈՒԼԻՑ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է «ՓԻՒՆԻԿԸ»<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԽՄԲԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՎԵՐՋԻՆ
ՓՈՒԼԻՑ ԱՌԱՋ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է «ՓԻՒՆԻԿԸ»

  • 05-11-2007 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 4-ին անցկացուեցին Հայաստանի ֆուտբոլի բարձրագոյն խմբի առաջնութեան նախավերջին` 27-րդ, փուլի հանդիպումները: Գրանցուեցին հետեւեալ արդիւնքները. «Փիւնիկ» - «Կիլիկիա»` 2:0, «Գանձասար» - «Բանանց»` 3:2, «Արարատ» - «Միկա»` 1:2, «Շիրակ» - «Ուլիս»` 0:1: Մրցաշարային աղիւսակը 54 միաւորով գլխաւորում է «Փիւնիկը»: Նրան յաջորդում են «Բանանցը»` 49 միաւոր, «Արարատը»` 48, «Միկան»` 44, «Գանձասարը»` 39, «Շիրակը»` 31, «Ուլիսը»` 29 եւ «Կիլիկիան»` 5 միաւոր: Վերջին 28-րդ փուլի ահնդիպումները նշանակուած են Նոյեմբերի 10-ին:
  -   Սպորտ