ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅԱՂԹԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ
ԹԻՄԻՆ
02-11-2007 18:35:00 | Հայաստան | Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Հերակլիոն
քաղաքում անցկացուող շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնում
նոյեմբերի 1-ին կայացան 5-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի
տղամարդկանց հաւաքականը 2,5:1,5 հաշւով յաղթեց Թուրքիայի թիմին,
վաստակեց 7 միաւոր եւ բաժանում է 5-10-րդ տեղերը: Իսկ միանձնեայ
առաջատարը 10 միաւորով Ռուսաստանի հաւաքականն է:
Հայաստանի շախմատիստուհիները նոյն` 2,5:1,5, հաշւով
պարտութեան մատնեցին Ադրբեջանի թիմին եւ 6 միաւորով բաժանում են
7-14-րդ տեղերը: Մրցաշարային աղիւսակը 9 միաւորով գլխաւորում է
Լեհաստանի թիմը:
Նոյեմբերի 2-ին առաջնութիւնում խաղադադար է յայտարարուած, իսկ
նոյեմբերի 3-ին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հաւաքականները
սեւերով կմրցեն, համապատասխանաբար, Ռումինիայի եւ Հունգարիայի
թիմերի հետ: