ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ՀՀՊ-Ի ՀԱՐՑՈՎ ՉԵԽԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ<br /> ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ<br />


ԱՒԱՐՏՈՒԵԼ Է ՀՀՊ-Ի ՀԱՐՑՈՎ ՉԵԽԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԻ
ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

  • 02-11-2007 17:32:00   |   |  Միջազգային
ՊՐԱՀԱ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պրահայում աւարտուել է Չեխիայում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայան տեղակայելու ծրագրերի իրականացման մասին չեխ-ամերիկեան բանակցութիւնների հերթական փուլը: Կողմերը նոյեմբերի 1-ի երեկոյեան փաստել են, որ բաւարարուած են բանակցութիւնների ընթացքից, եւ համոզմունք յայտնել, որ դրանք կաւարտուեն մինչեւ եկող տարուայ սկիզբը: «Մենք քննարկել ենք հարցեր, որոնք բացառապէս կապուած էին չեխական տարածքում ռադարի ամերիկացի զինծառայողների թուից սպասարկող անձնակազմի գտնուելու հետ: ՌՏԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչների ներկայութեան տարբերակներ երբեք չեն եղել եւ բանակցութիւնների առարկայ չեն լինի: Այդ հարցը պէտք է լուծուի քաղաքական մակարդակում: Առայժմ այն, ընդհանրապես, չկայ օրակարգում, հաշուի առնելով ռուս քաղաքական գործիչների վերջին յայտարարութիւնները այդ առիթով»,- յայտարարել է չեխական պատուիրակութեան ղեկավար, Չեխիայի պաշտպանութեան նախարարութեան ռազմավարական պաշտպանական քաղաքականութեան վարչութեան պետ Իվան Դվորժակը: ՀՀՊ առնչութեամբ չեխ-ամերիկեան բանակցութիւններն սկսուել են մարտին: Սպասւում է, որ եկող տարուայ սկզբին չեխական խորհրդարանը որոշում կընդունի ՌՏԿ-ի ստեղծման հնարաւորութեյան մասին:
  -   Միջազգային