ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԼՈՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԻՆԳ ԵՐԵԽԱՅ<br />


ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԼՈՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՀԻՆԳ ԵՐԵԽԱՅ

  • 01-11-2007 15:58:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միանգամից հինգ երեխայ` երեք աղջիկ եւ երկու տղա է ծննդաբերել Պորտո Սան Ջորջո քաղաքի բնակիչ 27-ամեայ իտալուհին, հաղորդում են իտալական լրատվամիջոցները: Փոքրիկները լոյս աշխարհ են եկել երեքշաբթի կեսարեան հատման միջոցով: Այժմ նրանք գտնւում են բժշկական հսկողութեան տակ, իսկ բազմազաւակ մոր ինքնազգացողութիւնը, ըստ բժիշկների, բաւարար է: Նորածինները, որոնց ծնողներն արդէն անուններ են շնորհել, մնալու են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում արհեստական կերակրման եւ արհեստական շնչառութեան պայմաններում առնուազն 70 օր բժիշկների հսկողութեան տակ: Սառա Տարանտինան բուժւում էր անպտղությունից եւ պատրաստւում արհեստական բեղմնաւորման: Սակայն այս հղիությունը եղել է բնական:
  -   Միջազգային