ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅԱՂԹԵՑ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ<br />


ՇԱԽՄԱՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 3-ՐԴ ՓՈՒԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՅԱՂԹԵՑ, ԻՍԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՄԸ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ

  • 31-10-2007 18:35:00   |   |  Սպորտ
ՀԵՐԱԿԼԻՈՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանի Հերակլիոն քաղաքում շարունակւում է շախմատի Եւրոպայի թիմային առաջնութիւնը: Հոկտեմբերի 30-ին կայացան 3-րդ փուլի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 3:1 հաշւով յաղթեց Աուստրիայի շախմատիստներին, իսկ կանանց թիմը ոչ-ոքի` 2:2, խաղաց Գերմանիայի հաւաքականի հետ: Տղամարդկանց մրցաշարում 4 թիմեր (Ռուսաստան, Ադրբեջան, Հոլանդիա, Սլովենիա) 6-ական միաւորով գլխաւորում են մրցաշարային աղիւսակը: Հայաստանի հաւաքականը 4 միաւորով բաժանում է 6-18-րդ տեղերը: Կանանց պայքարում 6-ական միաւոր են վաստակել եւ առաջատար խումբ են կազմել Ռուսաստանի, Լեհաստանի եւ Հունգարիայի շախմատիստները: Հայաստանի հաւաքականը 3 միաւորով բաժանում է 15-18-րդ տեղերը: Հոկտեմբերի 31-ին Հայաստանի տղամարդկանց հաւաքականի մրցակիցը Դանիայի, իսկ կանանցը` Մոնտենեգրոյի թիմերն են:
  -   Սպորտ