ԿԱՒԵԼԱՆԱ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ<br />


ԿԱՒԵԼԱՆԱ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

  • 30-10-2007 15:05:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ելիսեյան պալատը մտադիր է գրեթէ 140%-ով բարձրացնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի աշխատավարձը, հաղորդում է ֆրանսիական «Ֆիգարօ» թերթը` վկայակոչելով աղբիւրներ նախագահական վարչակազմից: Ըստ աղբիւրների, Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացուել զեկուցագիր` նախագահի գրասենեակի ղեկավար Էմմանուել Մինիոնի ստորագրութեամբ, որտեղ առաջարկւում է բարձրացնել Սարկոզիի ամսական աշխատավարձը` 8300 եվրոյից հասցնելով մինչեւ 20 հազար եւրոյի: Որպէս երկրի ղեկավարի աշխատավարձի այդքան զգալի բարձրացման փաստարկ Ելիսեյան պալատը նշում է Եւրոպական միութեան առաջնորդների աշխատավարձերին այն հավասարեցնելու ցանկութիւնը: ԵՄ անդամ երկրների ղեկավարներից ամենաբարձր աշխատավարձը ներկայումս ստանում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` ամսական 21262 եւրօ:
  -   Միջազգային