ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՉԻ ՏՈՒԺԵԼ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ՉԻ ՏՈՒԺԵԼ

  • 30-10-2007 14:47:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարրաֆը չի տուժել ահաբեկութեան հետեւանքով, որ հոկտեմբերի 30-ին մահապարտ ահաբեկիչը իրականացրել է Ռավալփինդի քաղաքում: Այս մասին լրագրողներին յայտնել է Պակիստանի ներքին գործերի նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Ջավեդ Իքբալ Չիման: Բանակի շտաբից եւ Մուշարրաֆի նստավայրից ոչ հեռու տեղի ունեցած պայթիւնի պահին պետութեան ղեկավարը գտնուել է իր աշխատասենեակում: Ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 7 մարդ, այդ թւում` ոստիկանութեան 2 աշխատակից:
  -   Միջազգային