ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՓՈԹԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՏ<br />


ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՓՈԹԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՏ

  • 29-10-2007 18:28:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարին ահաբեկչի տեղ են դրել: Շփոթմունքը տեղի է ունեցել Վաշինգտոնի օդանավակայանում: Աշխատակիցները, ակնյայտօրէն, չափից աւելի զգոնություն դրսեւորելով, ձերբակալել են քաղաքական գործչին եւ մի կողմ տարել հարցաքննելու համար: Եվ միայն 40 րոպե անց ոստիկանները պարզել են, որ ձերբակալուած կասկածելի արտաքինով տղամարդը Միացեալ Թագաւորութեան պատմութեան մէջ առաջին մուսուլման նախարարն է: Յատկանշական է, որ Շահիդ Մալիքը Լոնդոն էր վերադառնում ամերիկացի գործընկերների հետ հենց ահաբեկչութեան դէմ պայքարի հարցերը քննարկելուց յետոյ: Մալիքը պատմել է, որ սա արդէն երկրորդ նման թյուրիմացությունն է վերջին մէկ տարում: «Ես խորապէս հիասթափված եմ»,- յայտարարել է Մալիքը:
  -   Միջազգային