ՄԱԳԱՏԷ-Ն ԱՊԱՑՈՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ<br /> ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԷՆՔ<br />


ՄԱԳԱՏԷ-Ն ԱՊԱՑՈՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ, ՈՐ ԻՐԱՆԸ ՍՏԵՂԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԷՆՔ

  • 29-10-2007 16:30:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը (ՄԱԳԱՏԷ) ապացոյցներ չունի, որ Իրանը միջուկային զէնք է ստեղծում: Այս մասին Սի-էն-էն հեռուստաընկերութեանը յայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Մուհամմեդ ալ-Բարադեին: «Ես որեւէ տեղեկություն չեմ ստացել, որ (Իրանում) այժմ իրականացւում են միջուկային սպառազինութեան ծրագրի կոնկրետ մշակումներ»,- ասել է նա: Եվ եթէ նոյնիսկ «Իրանն այժմ աշխատում է միջուկային զէնքի ստեղծման վրայ», ապա իրանցիներին կպահանջուի եւս մի քանի տարի, որպէսզի այն ստանան, կարծում է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը: «Դրա հետ կապուած հարկաւոր է շարունակել ակտիւ դիւանագիտական ջանքերը, քանի որ ես այլ կոնկրետ լուծումներ չեմ տեսնում, բացի դիվանագիտությունից եւ տեսչական ստուգումները շարունակելուց»,- աւելացրել է ալ-Բարադեին:
  -   Միջազգային