ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> 1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 5 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
1/8-ՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 29-10-2007 15:44:00   | ԱՄՆ  |  Սպորտ
ՉԻԿԱԳՈ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիկագոյում շարունակւում է բռնցքամարտի աշխարհի վարկանիշային առաջնութիւնը: Հոկտեմբերի 28-ին Հայաստանի հաւաքականից ռինգ ելան Յովհաննէս Դանիելեանը (48 կգ), Հրաչեա Ջավախյանը (60 կգ) եւ Ցոլակ Անանիկեանը (81 կգ): Նրանք երեքն էլ յաղթեցին եւ անցան 1/8-րդ եզրափակիչ: Այդ փուլում են հանդեաս կգան նաեւ Ազատ Յովհաննիսեանը (54 կգ) եւ Էդվարդ Համբարձումեանը (64 կգ): Եթէ նրանք կարողանան յաղթանակներ տանել նաեւ 1/8-րդ եզրափակիչում, ապա կարժանանան օլիմպիական ուղեգրերի: Դերենիկ Գիժլարեանը (51 կգ), Վաչագան Աւագեանը (54 կգ) եւ Անդրանիկ Յակոբեանը (75 կգ) պարտուել են եւ դուրս են մնացել պայքարից: Հոկտեմբերի 29-ին առաջնութիւնում հանգստեան օր է յայտարարուած:
  -   Սպորտ