ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՅԱՂԹԵԼ Է ԳՈՐԾՈՂ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ<br />


ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ՅԱՂԹԵԼ Է ԳՈՐԾՈՂ
ՆԱԽԱԳԱՀԻ ԿԻՆԸ

  • 29-10-2007 14:43:00   |   |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինայի առաջին տիկին Քրիստինա Ֆերնանդեսը շարունակում է մնալ առաջատարը երկրի նախագահական ընտրութիւններում: Պաշտօնական տուեալներով, քուէաթերթիկների 43,5 տոկոսի մշակումից յետոյ պետութեան ներկայիս ղեկավարի կինը, որ ներկայացնում է կառավարող «Ճակատ յաղթանակի համար» շարժումը, հաւաքել է ձայների 43,5 տոկոսը: Նրան յաջորդում են աջ-կենտրոնամետ «Քաղաքցիական կոալիցիա» խմբի առաջնորդ Էլիսա Կարրիոն եւ էկոնոմիկայի նախկին նախարար Ռոբերտո Լավանիան, որը գլխաւորում է ցենտրիստական շարժումների «Դաշինք յանուն առաջադէմ ազգի» միաւորումը: Նրանք ստացել են ձայների համապատասխանաբար 20,8 եւ 19,1 տոկոսը: Ընդդիմությունն ընդունել է իր պարտութիւնը: Էլիսա Կարրիոն շնորհաւորել է առաջին տիկին եւ սենատոր Քրիստինա Ֆերնանդեսին յաղթանակի առթիւ:
  -   Միջազգային