ԱՄՆ-Ի` ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՅԱՆՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԱՆՑ<br /> ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 775 ՀԱԶԱՐ ԱՆՈՒՆ<br />


ԱՄՆ-Ի` ԱՀԱԲԵԿՉՈՒԹԵԱՆ ՅԱՆՑԱԿՑՈՒԹԵԱՆ ՄԷՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ԱՆՁԱՆՑ
ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՈՒԱԾ Է ԱՒԵԼԻ ՔԱՆ 775 ՀԱԶԱՐ ԱՆՈՒՆ

  • 26-10-2007 17:13:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի իշխանութիւնների կողմից կազմւող այն անձանց ցուցակում, ովքեր կասկածւում են ահաբեկչութեանը յանցակցելու մէջ, արդէն գրանցուած է աւելի քան 775 հազար անուն: Այս մասին յայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գլխաւոր վերահսկիչ-վերաքննիչ մարմինը` Կառավարութեան հաշուետւութեան ենթակայության վարչութիւնը: Միայն 2004 թուականին այդ ցուցակը, որով պէտք է առաջնորդուեն անվտանգութեան ծառայութիւնները օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում եւ ԱՄՆ մուտքի վերգետնեայ կէտերում, համալրուել է 200 հազար անունով: Ինչպէս ընդգծւում է վարչութեան զեկոյցում, միեւնոյն մարդը կարող է ցուցակում յայտնուել մի քանի անգամ ազգանուան սխալ գրութեան պատճառով: Ուստի ահաբեկչական գործունէութեան մէջ կասկածուողների ստոյգ թիւը, հենուելով տուեալների այս շտեմարանի վրայ, չափազանց դժուվար է ասել:
  -   Միջազգային