ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՒ 19 ՏԱՐԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԱՒ<br /> ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՆՉԵՒ 19 ՏԱՐԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԱՆՑԱՒ
ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ

  • 26-10-2007 13:55:00   |   |  Սպորտ
ԿԱՈՒՆԱՍ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կաունասում (Լիտվա) անցկացուող Եւրոպայի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների առաջնութեան որակաւորման փուլի խմբային մրցաշարի հոկտեմբերի 25-ին կայացած իր վերջին խաղում Հայաստանի հաւաքականը ոչ-ոքի (0:0) արեց Լեհաստանի ընտրանու հետ: Լիտվայի, Հայաստանի եւ Լեհաստանի հաւաքականները վաստակեցին հաւասար` 5-ական միաւոր: Բայց միմեանց հետ հանդիպումներում աւելի շատ` 3, գոլ են իրենց հաշուին գրանցել լիտվացիները, որոնք եւ դարձան յաղթողներ: 2 գոլով 2-րդ տեղը գրաւեց Հայաստանի հաւաքականը, որը նույնպես անցաւ 2-րդ փուլ:
  -   Սպորտ