ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՕՆԸ ԿԹՈՂՆԻ<br /> ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ<br />


ՅԱՐՈՍԼԱՎ ԿԱՉԻՆՍԿԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՕՆԸ ԿԹՈՂՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ

  • 24-10-2007 17:43:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի վարչապետ Յարոսլավ Կաչինսկին մամլոյ ասուլիսում հաստատել է այս տարուայ նոյեմբերի 5-ին կառավարութեան ղեկավարի պաշտօնը թողնելու իր մտադրութիւնը: Իր որոշումը նա պատճառաբանել է Սահմանադրութեան այն դրոյթով, համաձայն որի, կառավարութիւնը պարտաւոր է հրաժարական տալ ոչ ուշ, քան տանուլ տուած խորհրդարանական ընտրութիւնների օրուանից յետոյ երկու շաբաթ անց: Լինելով միաժամանակ «Օրէնք եւ արդարութիւն» աջակողմեան կուսակցութեան առաջնորդը` Յարոսլավ Կաչինսկին կրկնել է, որ հոկտեմբերի 21-ի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում պարտուելուց յետոյ իր կուսակցութիւնը դառնում է ընդդիմություն:
  -   Միջազգային