ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԵԱՆ Է ՏՈՒԵԼ ՆԵՐԳԱՂԹԻ<br /> ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒ ՕՐԷՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ<br />


ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՒԱՆՈՒԹԵԱՆ Է ՏՈՒԵԼ ՆԵՐԳԱՂԹԻ
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆԸ ԽՍՏԱՑՆԵԼՈՒ ՕՐԷՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ

  • 24-10-2007 15:16:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատները ձայների մեծամասնութեամբ հաւանութիւն են տուել ներգաղթի վերահսկման մասին օրէնքի նախագծին, որը նախատեսում է երկրում կատաղի բանավէճի պատճառ դարձած ԴՆԹ-ի անալիզի մասին դրոյթ: Խօսքը ընտանիքների վերամիաւորման ընթացակարգի շրջանակում Ֆրանսիա ներգաղթելու թեկնածուների գենետիկական տեստերի մասին է, որ նպատակ ունի հաստատել նրանց արյունակցական կապերը ազգականների հետ: Վերջին չորս տարում սա արդէն չորրորդ օրէնքն է, որ խստացնում է երկիր մուտք գործելու եւ ֆրանսիական քաղաքացիություն ստանալու պայմանները: Նախագահ Նիկոլա Սարկոզին յայտարարել է միգրացիոն հոսքերը վերահսկողութեան տակ առնելու եւ «ընտրովի ներգաղթի» անցնելու մտադրութեան մասին: Իշխանութիւնների տուեալներով, Ֆրանսիայում այժմ անօրինական գտնւում են 200-400 հազար արտասահմանցիներ:
  -   Միջազգային