ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԷԿԸ ԿԼԻՆԻ<br /> ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՈՒՄԸ<br />


ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԷԿԸ ԿԼԻՆԻ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՒՈՒՄԸ

  • 23-10-2007 18:15:00   |   |  Միջազգային
ՎԱՐՇԱՒԱ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանի նոր կառավարութեան գլխաւոր խնդիրներից մէկը կլինի Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւումը, յայտարարել է կիրակնօրեայ արտահերթ խորհրդարանական ընտրութիւններում յաղթանակ տարած «Քաղաքացիական պլատֆորմ» (ՔՊ) կուսակցութեան առաջնորդ Դոնալդ Տուսկը: Առկայ են Ռուսաստանի հետ յարաբերութիւնների բարելաւման «զգալի յոյսեր», քանի որ «մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ Մոսկուայից այդպիսի լաւ գնահատականներ լսեցինք: Ջերմացման յոյսեր կան», ընդգծել է Տուսկը: Ինչպէս սպասւում է, ընտրութիւններում յաղթած ՔՊ-ի ղեկավարութիւնը արդէն այսօր նրան կառաջարկի զբաղեցնել վարչապետի պաշտօնը եւ ձեռնամուխ լինել նոր կառավարութեան ձեւաւորմանը:
  -   Միջազգային