ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ԵՎՐՈՏԵՍԻԼ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՄՇՏԱՊԷՍ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ 4<br /> ԵՐԿԻՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՄՐՑՈՅԹԻ ՅԱՂԹՈՂԸ<br />


ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ԵՎՐՈՏԵՍԻԼ»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՄՇՏԱՊԷՍ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ 4
ԵՐԿԻՐ ԵՎ ՆԱԽՈՐԴ ՄՐՑՈՅԹԻ ՅԱՂԹՈՂԸ

  • 23-10-2007 17:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական հեռարձակողների միութիւնը վերանայել է «Եվրոտեսիլ» մրցոյթի կանոնները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Հայաստանի հանրային հեռուստաընկերութեան արտաքին կապերի բաժնի պետ Դիանա Մնացականեանը, այսուհետեւ 2 կիսաեզրափակիչ է անցկացուելու: Իւրաքանչիւր կիսաեզրափակիչում ընտրուելու է 10 երկիր, որից 9-ը` հեռուստադիտողների զանգերի եւ հաղորդագրութիւնների միջոցով, իսկ մէկին` ժիւրիի: Բացի այդ փուլերն անցած 20 երկրներից եւ նախորդ մրցոյթի հաղթողից, 2008թ.-ից մրցոյթների եզրափակիչին մշտապէս կմասնակցեն 4 երկիր` Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, որոնք «Եվրոտեսիլ»-ին մասնակցութեան համար ամենաշատ գումար են վճարում: Նշուեց, որ երկու կիսաեզրափակիչներն էլ ցուցադրվելու են նոյն օրը, ուղիղ հեռարձակմամբ, սակայն հայաստանցիները կդիտեն միայն այն կիսաեզրափակիչը, որտեղ հանդէս է գալու Հայաստանի ներկայացուցիչը: Դ.Մնացականեանը տեղեկացրեց, որ արդէն սկսուել են «Եվրոտեսիլ-2008»-ի մասնակցութեան յայտերի ընդունումը եւ այն կշարունակուի մինչեւ դեկտեմբերի վերջ: 2008թ.-ի փետրուարին «Հ1»-ով կանցկացուեն հանրային լսումներ, իսկ հեռուստադիտողների ուղարկած SMS-երի հիման վրայ կորոշուի մրցոյթում Հայաստանը ներկայացնող երգիչը: Նշուեց նաեւ, որ «Հ1»-ի մշակուած կանոնների համաձայն, այսուհետեւ երգիչները պէտք է ներկայացնեն միայն հայ կոմպոզիտորների գործեր: «Մենք չենք ցանկանում օտարազգի երգահանների գործերը ներկայացնել հեղինակաւոր մրցոյթում: Մեր նպատակն է մրցոյթին ներկայացնել հայ կոմպոզիտորների գրած երգերը: Այսինքն, ինչպէս յայտնի, այնպէս էլ սկսնակ կոմպոզիտորները հնարաւորութիւն ունեն իրենց գործերը ներկայացնել հանրութեանը»,- նշեց Դ.Մնացականեանը:
  -   Մշակոյթ