ԱՄՆ-Ն ՊԱԿԻՍՏԱՆԻՆ 30 ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ<br />


ԱՄՆ-Ն ՊԱԿԻՍՏԱՆԻՆ 30 ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌ Է ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ

  • 23-10-2007 15:50:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանյան բանակը ստացել է 30 ամերիկեան ռազմական ուղղաթիռ, հաղորդում են պակիստանյան ԶԼՄ-ները: Ըստ տեղեկութիւնների, ամերիկեան կողմը հոկտեմբերի 22-ին պակիստանյան բանակին է յանձնել 26 բազմանպատակային «Բելլ-412» եւ չորս «Կոբրա» հարուածային ուղղաթիռներ: Պաշտօնական հաղորդումների համաձայն, այդ ուղղաթիռները օգտագործվելու են ծայրահեղականների եւ ահաբեկիչների դէմ պայքարի համար: Աւիատեխնիկայի յանձնումը Իսլամաբադին կայացել է պաշտպանութեան ոլորտում ԱՄՆ-ի եւ Պակիստանի համագործակցութեան ընդարձակ ծրագրի շրջանակում:
  -   Միջազգային