ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ<br /> ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ՑՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ<br />


ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱՄԱՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
ՎԱՂԱԺԱՄԿԷՏ ՑՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  • 22-10-2007 19:18:00   |   |  Միջազգային
ԲԻՇՔԷԿ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը երկրի խորհրդարանը ցրելու հրամանագիր է ստորագրել: Առայժմ չի հաղորդւում, թէ երբ կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Այս որոշման համար Բակիեւին հիմք են ծառայել անցած կիրակի կայացած սահմանադրութեան նոր խմբագրութեան հարցով հանրաքուէի արդիւնքների վերաբերեալ ԿԸՀ նախնական տուեալները: Ըստ նախնական տուեալների, որ մամլոյ ասուլիսում հրապարակել են Ղրղզստանի ԿԸՀ ներկայացուցիչները, ընտրողների մեծ մասը` մօտ 75 տոկոսը, քուէարկել է հիմնական օրէնքի փոփոխութիւնների օգտին: Սահմանադրութեան նոր խմբագրութեան գլխաւոր առանձնայատկութիւնը խորհրդարանական ընտրութիւնների անցկացումն է միմիայն կուսակցական ցուցակներով: Հանրաքուէի պաշտօնական արդիւնքները ԿԸՀ-ն խօստանում է հրապարակել հոկտեմբերի 23-ին:
  -   Միջազգային