ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ «ԵՌՅԱԿԸ» ԿՀԱՆԴԻՊԻ ԲԵԼԳՐԱԴԻ ԵՎ ՊՐԻՇՏԻՆԱՅԻ<br /> ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ<br />


ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ «ԵՌՅԱԿԸ» ԿՀԱՆԴԻՊԻ ԲԵԼԳՐԱԴԻ ԵՎ ՊՐԻՇՏԻՆԱՅԻ
ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԵՏ

  • 22-10-2007 17:46:00   |   |  Միջազգային
ՎԻԵՆՆԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոսովոյի կարգավիճակի հարցով միջազգային միջնորդների «եռյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ) հերթական հանդիպումը Բելգրադի եւ Պրիշտինայի պատուիրակութիւնների հետ կկայանայ հոկտեմբերի 22-ին Աուստրիայի եւրոպական եւ միջազգային գործերի նախարարութեան շէնքում: Ինչպէս յայտնել է Աուստրիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ներկայացուցիչը, կոնսուլտացիաները կանցկացուեն փակ դռների յետեւում: «Որեւէ մամլոյ ասուլիս ծրագրուած չէ»,- ասել է ԱԳՆ մամլոյ ծառայութիւնը: Սերբական ԶԼՄ-ների տուեալներով, «եռյակը» կողմերի ուշադրութեանը կյանձնի փաստաթուղթ, որը կոչուած է հիմք դառնալու երկխօսութեան շարունակման համար: Փաստաթղթում հաւաստվում է, որ «վերադարձը մինչեւ 1999 թուվականը առկայ վիճակին իրատեսական չէ», եւ որ «Կոսովոյում Սերբիայի իշխանութեան մարմինների ֆիզիկական ներկայութիւնը անհնարին է»:
  -   Միջազգային