ԻՍՐԱՅԵԼԸ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՄԷՋ<br />


ԻՍՐԱՅԵԼԸ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՀԱԿԱՍԵՄԻՏԻԶՄԻ ՄԷՋ

  • 19-10-2007 19:40:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը «հակասեմիտական» է համարել Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արտայայտութիւնները, որը, ինչպէս պնդում է իսրայելեան ԱԳՆ-ն, ելոյթներից մէկի ժամանակ Բոբրույսկ քաղաքի անբարեկարգ վիճակը բացատրել է նրա հրեական անցեալով: Արտաքին քաղաքական գերատեսչութեան անգլերէն հաղորդագրութեան մէջ բերւում է Լուկաշենկոյին վերագրւող եւ իսրայելցիներին զայրացրած արտայայտութիւնը. «Ակնյայտ է, որ սա հրեական քաղաք է: Հրեաները չեն հոգում այն վայրի մասին, որտեղ նրանք ապրում են: Օրինակ, Իսրայելը, ես այնտեղ եղել եմ»: Իսրայելի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվնին «վճռականօրէն դատապարտել է նախագահի բացայայտ հակասեմիտական արտայայտութիւնները», ասւում է հաղորդման մէջ: Բացատրութիւնների համար Իսրայելի ԱԳՆ է հրաւիրուել Թել Աւիւում Բելոռուսիայի դեսպան Իգոր Լեշչենյան:
  -   Միջազգային