ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԶԱՐԵՀ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ<br /> 100-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԲԱՑՈՒԻ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԶԱՐԵՀ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ
100-ԱՄԵԱԿԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ

  • 18-10-2007 20:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային պատկերասրահում հոկտեմբերի 19-ին կբացուի ֆրանսահայ գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի (1907-1980) ծննդեան 100-ամեակին նուիրուած ցուցահանդէս: Ինչպէս հոկտեմբերի 18-ի ասուլիսում յայտնեց արուեստաբան Շահէն Խաչատրեանը, ցուցահանդէսում կներկայացուեն գեղանկարչի մօտ 40 կտաւները, որոնցից 17-ը Ֆրանսիայից բերել է նրա որդին` պատմաբան Արմէն-Կլոդ Մութաֆեանը: Նրա խօսքերով, այդ ցուցահանդէսը Զ.Մութաֆյանի մարդկային ապրումների, հայրենիքը կորցրած մարդու երազանքների արտացոլումն է: Ըստ Շ.Խաչատրեանի, Զ. Մութաֆյանի նկարելաոճը հարում է իմպրեսիոնիզմին, խոսում է ջերմ, հնչեղ գոյներով: Նրա դիտարկմամբ, գծանկարն ու գոյնը նկարչի կտավներում սերտօրէն շաղկապված են: Թէեւ Զ.Մութաֆեանն ունի տարբեր ժանրերի գործեր, սակայն բնանկարը գերիշխող է: «Նկարչի վրձինը գոյների հախուռն շաղախումով բուսախառն միջավայրին տալիս է ներքին ալեկոծում, գերող արտահայտչություն»,- նկատեց արուեստաբանը: Զ.Մութաֆեանը առաջին սփիւռքահայ արուեստագէտներից էր, որ 1967թ. հրաւիրուել էր Հայաստան եւ անհատական ցուցահանդէս կազմակերպել Նկարչի տանը: Շ.Խաչատրեանի խօսքերով, առաջին հանդիպումը հայրենի բնաշխարհի հետ ստեղծագործական անասելի եռանդ է ներշնչել Զ.Մութաֆեանին: «Արտակարգ ոգեւորութեամբ նա ստեղծեց հայրենի բնապատկերներ` ձյունածածկ լեռներ, սարերի գրկում ծուարած վանքեր...»,- ասաց նա, յաւելելով, որ այդ աշխատանքները վերգտած հայրենիքին ուղղուած անսահման սիրոյ ապրումներ էին: Զ.Մութաֆեանը ստեղծել է աւելի քան 1000 կտաւներ եւ տասնեակ ցուցահանդեսներ է կազմակերպել Փարիզում, Նյու-Յորքում եւ այլ երկրներում:
  -   Մշակոյթ