ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ<br /> ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԸ<br />


ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ,- ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՋՈՐՋ ԲՈՒՇԸ

  • 18-10-2007 17:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը նախազգուշացնում է, որ Իրանի կողմից միջուկային զէնքի ձեռք բերումը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի: «Իրանում մենք ունենք առաջնորդ, որը յայտարարել է, որ ուզում է ոչնչացնել Իսրայելը: Ես մարդկանց յայտնել եմ, որ եթէ դուք շահագրգռուած եք, որպէսզի խուսափեք երրորդ համաշխարհային պատերազմից, դուք պէտք է շահագրգռուած լինեք թոյլ չտալու, որպէսզի նրանք` իրանցիները գիտելիքներ ստանան, որոնք անհրաժեշտ են միջուկային զէնքի ստեղծման համար»,- հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը մամլոյ ասուլիսում յայտարարել է Ջորջ Բուշը: «Ես շատ լրջօրէն եմ ընդունում միջուկային զէնքի հետ կապուած Իրանի սպառնալիքը»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը: Ըստ ԱՄՆ-ի Սենատի քարտուղարության տուեալների, երեքշաբթի Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի փակ նիստը նուիրուած է եղել անվտանգութեան հարցերին Պարսից ծոցի շրջանում, իսկ հոկտեմբերի 18-ին Իրանին նուիրուած փակ նիստ կկայանայ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզութեան յանձնաժողովում:
  -   Միջազգային