ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է<br /> ՀԱՅՐԵՆԻՔ<br />


ՊԱԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԲԵՆԱԶԻՐ ԲՀՈՒՏՈՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
ՀԱՅՐԵՆԻՔ

  • 18-10-2007 17:08:00   |   |  Միջազգային
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն ութ տարուայ կամաւոր տարագրութիւնից յետոյ վերադարձել է հայրենիք: Նրա ինքնաթիռը, որ Դուբայից է ժամանել, վայրէջք է կատարել Կարաչիի օդանավակայանում: Ընդդիմադիր Պակիստանի ժողովրդական կուսակցութեան առաջնորդին օդանավակայանում դիմաւորում են իր հարիւր հազարաւոր կողմնակիցներ եւ քաղաքի բնակիչներ: Ըստ որոշ տեղեկութիւնների, ողջ երկրից Կարաչի է ժամանել մէկ միլիոնից աւելի մարդ: Բենազիր Բհուտոյի վերադարձը հնարաւոր է դարձել նախագահ Փերվեզ Մուշարաֆի վարչակազմի հետ բարդ բանակցութիւններից յետոյ, որն այս տարուայ գարնանը բախուել էր քաղաքական խոր ճգնաժամի: Հասարակական պառակտվածության յաղթահարման համար կառավարութիւնը եւ Բենազիր Բհուտոն ստորագրել են Ազգային համաձայնութեան դեկրետ: Փաստաթուղթը նախատեսում է համաներում քաղաքական գործիչների համար, ովքեր 1988-1999 թուականների ընթացքում զբաղեցնում էին պետական պաշտօններ: Բացի Բհուտոյից եւ իր ամուսին Ասիֆ Զարդարիից ներման են ենթակայ այլ կուսակցութիւնների մի շարք գործիչներ: Ազգային համաձայնութեան դեկրետը, սակայն, դեռ խորհրդարանի հաւանութեանը չի արժանացել:
  -   Միջազգային