ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿՄՇԱԿԵՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԿՄՇԱԿԵՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍԵՐՆԴԻ ԿՈՐԾԱՆԻՉ

  • 18-10-2007 17:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ Հնդկաստանը պայմանաւորուել են հինգերորդ սերնդի կործանիչի համատեղ մշակման եւ «Սու» ընտանիքի ինքնաթիռների համար ագրեգատների արտադրութեան վերաբերեալ: Այս մասին յայտնել է Ռազմատեխնիկական համագործակցութեան դաշնապետական ծառայութեան (ՌՏՀԴԾ) մամլոյ ծառայութեան ներկայացուցիչը: Փաստաթղթերը ստորագրել են` ռուսական կողմից Ռուսաստանի ՌՏՀԴԾ տնօրէնի տեղակալ Վեաչեսլաւ Ձիրկալնը եւ Հնդկաստանի պաշտպանութեան նախարարի` պաշտպանական արտադրութեան գծով տեղակալ Կանվար Սինգհը:
  -   Միջազգային