ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՍԱՐԿՈԶԻ ԱՄՈԼԻ<br /> ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ<br />


ԵԼԻՍԵՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՍԱՐԿՈԶԻ ԱՄՈԼԻ
ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ

  • 17-10-2007 17:25:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ելիսեյան պալատի պաշտօնական ներկայացուցիչ Դավիթ Մարտինոնը հրաժարուել է մեկնաբանել «Nouvel Observateur» պարբերականի այն հրապարակումը, թէ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ իր կինը` Սեսիլիան պաշտօնապէս ամուսնալուծուել են: «Ես այդ հաշւով մեկնաբանութիւններ չունեմ»,- ասել է նախագահի եւ նրա կնոջ բարեկամ Մարտինոնը: Սարկոզի ամոլի հնարաւոր ապահարզանը, որոնք, ԶԼՄ-ների տուեալներով, երկուշաբթի երեկոյեան դատարան են ներկայացել ձեւակերպելու ամուսնալուծությունը, հոկտեմբերի 17-ին ֆրանսիական մամուլի եւ հասարակութեան քննարկած գլխաւոր հարցերից մէկն է: Մասնաւորապէս, կիրակի «Nouvel Observateur» շաբաթաթերթը, վկայակոչելով «Ելիսեյան պալատի լավատեղյակ աղբիւրներ» գրել էր, որ պաշտօնապէս նախագահական զույգի ամուսնալուծութեան մասին կյայտարարուի երկուշաբթի: «Tribune» թերթի կարծիքով, ամուսնալուծութեան մասին կասվի չորեքշաբթի:
  -   Միջազգային