ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ 12 ՄԵԴԱԼ ՆՈՒԱՃԵՑԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ 12 ՄԵԴԱԼ ՆՈՒԱՃԵՑԻՆ ԵՒՐՈՊԱՅԻ
ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 15-10-2007 17:45:00   |   |  Սպորտ
ՄԱԴՐԻԴ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 13-ին աւարտուեց ծանրամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնը: Ռուբէն Ալեքսանեանը (ծանր քաշային, Արարատ) երկամարտի 386 կգ արդիւնքով (171 կգ + 215 կգ) գրաւեց 2-րդ տեղը: Հռիփսիմէ Խուրշուդեանը (75 կգ, Քասախ) երկամարտի 257 կգ ցուցանիշով (115 կգ + 142 կգ) արժանացավ յաղթողի կոչմանը: Մեդալների հաշուարկով Հայաստանի տղաների թիմը գրաւեց 2-րդ (4 ոսկէ, 2 արծաթէ), իսկ աղջիկների թիմը` 4-րդ տեղը (2 ոսկէ, 4 արծաթէ):
  -   Սպորտ